• Գլխավոր
  • Ով ենք մենք
  • Ծառայություններ
  • Հետադարձ կապ
  • Մեր գործընկերը
Ranchosirunik
  • Ով ենք մենք
  • Ծառայություններ
  • Հետադարձ կապ
  • Մեր գործընկերը

Մեր ծառայությունները

Մենք մեր բրդոտ հաճախորդներին և իրենց տերերին առաջարկում ենք հետևյալ ծառայությունները

Շների հյուրանոց

 

2248-20230817192613-16969502420288.jpg

Նկարագիր

➣Գիշերակացի արժեքը 10.000 դրամ է և այն իր մեջ ներառում է՝ 

  1. ~100 քմ մաքուր բացօդյա տարածք
  2. քարանձավիկ
  3. մշտական մաքուր լվացած դոշակ
  4. շվաք
  5. ջրով հովացման համակարգ
  6. թարմ ջրի ապահովում առնվազն օրը 2 անգամ
  7. կերակրում առնվազն օրը 2 անգամ
  8. շաբաթական մաքրություն
  9. օրեկան առնվազն 20ր շփում խնամակալի հետ
  10. տեսախցիկով ցանկացած պահի շանը դիտելու հնարավորություն
  11. անհատական ընթացիկ և օրեկան ամփոփումներ շան մասին խնամակալի կողմից

 12․ հավելյալ պրդուկտների ավելացման հնարավորություն․

֊օրախնամքի տարածքի օգտագործում, որտեղ առկա է լողավազան ֊ խմբակային

Կապ մեզ հետ
  • Սուրեն

    «Ես հիացած եմ Ռանչո Սիրունիկի սպասարկումից և խնամքից, անձնակազմը շատ ուշադիր և նվիրված իր աշխատանքին, իսկ հարմարավետությունը պարզապես հրաշալի։ Ես վստահաբար խորհուրդ եմ տալիս բոլոր կենդանատերերին օգտվել Ռանչո Սիրունիկի ծառայություններից»

2313-20231001183213-1696950948129.jpg

Օրախնամքի Ծառայություն

2334-20231006195057-16969503555887.jpg

Նկարագիր

➣ Օրախնամքի վայրը իրենից ներկայացնում է հսկայական բացօդյա տարածք, որտեղ Ձեր շունիկները խնամակալի հսկողության ներքո կանցկացնեն իրենց օրը այլ շների հետ, որը շատ կարևոր է կենդանու ինետգրման և շփման կանոններին ճիշտ տիրապետելու համար։ Օրախնամքի տարածքը ունի նաև լողավազան որտեղ կենդանիները կարող են խաղալ և ամառվա շոգ օրերին զովանալ։ 

 

Շաբաթը 3 օր  ամսեկան 80.000 դրամ

Շաբաթը 5 օր  ամսեկան 120.000 դրամ

Շաբաթը 7 օր   ամսեկան 200.000 դրամ

Օրական                             8.000 դրամ

Կապ մեզ հետ
  • Մարթա

    « Ինձ շատ դուր է գալիս շների օրախնամքի ծառայությունը։ Աշխատակիցները բավականին հոգատար են և ուշադիր, նրանք ապահովում են իմ շան ուրախ և անվտանգ միջավայրը։ Ես շատ հանգիստ եմ ինձ զգում, քաջ տեղյակ լինելով, որ իմ բրդոտ ընկերը ապահով ձերքերում է, երբ ես նրա կողքին չեմ։ Վստահաբար խորհուրդ եմ տալիս։ » 

00307238642280-img20231006152218-16969507956778.jpg

Հավելյալ Ծառայություններ

Գրումինգ

Մեզ մոտ մասնագետները խնամքով կլողացնեն, կսանրեն և կհարդարեն Ձեր շան մազածածկը, օգտագործելով բարձրորակ լոգանքի պարագաներ և տեխնիկա։ Այս ծառայությունը հասանելի է չափերով թե՛ փոքր, թե՛ մեծ շների համար։ 

Լողացում և սանրում

  • մինչև 15 կգ շների համար - 15.000 դր   
  • 15-45 կգ շների համար - 20.000 դր
  • 45֊ից ավել կգ շների համար - 38.000 դր

Վարժեցում 

Եթե Ձեր շունը ունի վարքի խանգարման խնդիր, չի ենթարկվում հրամաններին կամ ունի վախեր և վստահության պակաս, ապա մեզ մոտ դուք կարող եք ձերբազատվել այդ խնդիրներից քանի որ մեր մասնագետները պրոֆեսիոնալ կերպով կօգնեն շանը հաղթահարել վախերը և կսովորեցնեն լինել կարգապահ։

Մեկ հրամանի լիարժեք տիրապետում - 25.000 դր

Զբոսանք 

Անկախ օրախնամքի և հյուրանոցի տարածքի մեծությունից, կարևոր է շան համար շփում այլ շների հետ, քանի որ դա օգնում է շներին սոցիալիզացվել և ճիշտ դրսևորել իրենց նոր միջավայրում։ Այդ խնդրի կարևորությունից ելնելով մենք առաջարկում ենք զբոսանքի ծառայություներ մասնագետի հետ

45ր-1ժ զբոսանք - 4.000 դր

Խնամք և առողջություն

Մեր թիմում աշխատում է նաև կենդանաբույժ, այդ պատճառով մեզ մոտ առկա է կենդանաբուժական ծառայություններ։ Մեզ մոտ կատարվում են շների տարեկան պատվաստումներ, արտքաին և ներքին մակաբույծների պրոֆիլակտիկա և բուժում։ 

Մեզ մոտ իրականացվում են նաև վիրուսային և ինֆեկցիոն մի շարք հիվանդությունների թեստավորումներ։

Անհատական ինքնուրույն զբոսանք

Կենդանաբույժի արտաքին զննում - 5.000 դր

Պատվաստում

  • Dhppi+Lepto+Rabies - 15.000 դր
  • Dhppi+Lepto - 10.000 դր      

Պրոֆիլակտիկ/պլանային բուժում

  • արտաքին մակաբույծներից - 1 ամսյա - 5.000 դր
  • արտաքին մակաբույծներից - 3 ամսյա - 20.000 դր
  • ներքին մակաբույծներից - 5.000 դր

Լեյշմանիոզի թեստավորում - 15.000 դր

Դիրոֆիլարիոզի թեստավորում - 15.000 դր

Պարվովիրուսային էնտերիտ թեստավորում - 10.000 դր

Շների ժանտախտ թեստավորում - 10.000 դր

Վշտի Հաղթահարման Հոգեբանական Աջակցություն

2294-20230910223622-16969509978717.jpg

Նկարագիր

➣Ցավոք բոլորս ստիպված ենք պարբերաբար առերեսվել մեր սիրելի և հավատարիմ բրդոտ ընկերոջ կորստի հետ։ «Ռանչո Սիրունիկը» տրամադրում է Նաև կենդանու կորստի վշտի հաղթահարման հոգեբանական աջակցություն։ Հոգեբանի մոտ մեկ այցելության արժեքն է 15.000 դրամ։

Կապ Մեզ Հետ
2635-imgp3731jpg-16978826839714.jpg
  • Էմմա

    « Կորստի վշտի հաղթահարման հոգեբանական աջակցությունը շատ օգնեց ինձ, շանս կորցնելուց հետո ապաքինել հոգուս կսկիծը։ Այդ ծանր և դժվարին պահին, մասնագետի հետ խոսելուց հետո, մեղմացավ բրդոտ ընկերոջս կորցնելու մտքի ցավը»  

2338-20230627203713-16969510598442.jpg

 

Հրաժեշտի, կորստի և վշտի հոգեբանական աջակցություն

 

Ձեռք բերելով շուն, մենք ակամա նրա փոքր տարիքից մինչև խոր ծերություն տեսնում ենք նրա առաջին քայլերը, առաջին գնդակի հետ խաղը, նրա մեկ տարեկանում հասուն շնային կյանք մտնելը և ցավոք կյանքի մի փուլում գալիս է նրանց հրաժեշտ տալու ժամանակը։ Համակերպվելով, որ ոչ ոք և ոչինչ հավերժ չէ, միևնույն է կորստի ցավն ուղեկցում է մեզ մեր կյանքի ընթացքում, և ծանրացնում մերհոգու քարը։ Այդ իսկ պատճառով հրաժեշտի և կորստի ու վշտի հաղթահարման ճանապարհին հոգեբանական աջակցությունը մերօրյա ժամանակներում կարևոր տեղ է զբաղեցնում։

 

Մենք կարևորում ենք մարդու և իր կենդանու միջև ձևավորված վստահելի և ապահով հարաբերությունները։ Երբեմն, տարբեր իրավիճակներով պայմանավորված մենք կարող ենք ունենալ մի շարք հոգեբանական խնդիրներ ու վախեր շներից, անգամ կարող է դիտվել շատ կարծր ու դիրքորոշված վերաբերմունք նրանց նկատմամբ։ Եվ գրեթե բոլորը կփաստեն, որ կյանքի վերջին փուլում կենդանուն հրաժեշտ տալն անչափ ցավոտ, իսկ երբեմն էլ դժվար հաղթահարելի է։

Մեր համալիրը հոգում է ինչպես շների խնամքի, գիշերակացի և մի շարք այլ կարևոր հարցեր, այնպես էլ կարևորում է մարդկանց հոգեբանական աջակցությունը կենդանու կյանքի դժվար փուլերում։ Այս և մի շարք այլ հարցերի հստակ պատասխանները կգտնեք մեզ մոտ, քանի որ մեր թիմում աշխատում է նաև հոգեբան՝ Սեդա Բաբայանը։

 

Սեդան սովորել է Երևանի Պետական Հենակետային Բժշկական Քոլեջում, ապա շարունակել ուսումը ԵՊՀ - Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Հոգեբանություն» բաժնում, և մասնագիտացել «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա բաժնում»։ Այժմ շարունակում է կրթություն ստանալ Երևանի Գեշտալտ Ինստիտուտի  «Գեշտալտ թերապիա» քառամյա թրեյնինգային ծրագրի շրջանակներում։

 

Սեդան աշխատել է մի շարք կազմակերպություններում և ծրագրերում ինչպիսիք են ՝ «Կանանց Ռեսուրսային Կենտրոն», «ՓԻՆՔ Արմենիա», «Հիլֆմանն» հոգեբանական ծառայությունների կենտրոն, «Hilfmann Rehab» պատերազմից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների ցանց, «Միասին» Արցախից տարհանված անձանց հոգեբանական աջակցման ծրագիր, «Հոգեբանական աջակցություն Արցախից տարհանված դեռահասներին և երիտասարդներին» ծրագիր, և այլն։

Այժմ իր աշխատանքային հետաքրքրությունների շրջանակում մեծ տեղ են զբաղեցնում խմբային աշխատանքները։ Սեդան իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2018 թվականից։

2019 թվականից մինչ այսօր Սեդան մասնագիտական անդամակցություն ունի «Հայկական Հոգեուռուցքաբանական ասոցիացիայում»։

 

Հոգեթերապիա

Հոգեթերապիայի հիմք է կազմում այցելուի և հոգեբանի միջև ձևավորվող և համաստեղծվող վստահելի և ապահով տարածքը, որտեղ այցելուն ստանում է հնարավորություն հանդիպելու և ճանաչելու իր ներքին մի շարք մոռացված, չգիտակցված կամ չկարևորված կողմերին, վերագտնելու և վերստեղծելու իր ռեսուրսների աղբյուրները։

Մեր համալիրն առաջարկում է հոգեբանական խորհրդատվությունների և հոգեթերապիայի ծառայություններ այնպիսի հայցերով, ինչպիսիք են՝

➢Վախ շներից

➢Նախկինում շան հետ ունեցած բացասական փորձ

➢Շանը հրաժեշտ տալու դժվարությունների ապրում

➢Շան մահով պայմանավորված բարդեցված վշտի ապրման աջակցում

 

Այցերն իրականացվում են շաբաթական մեկ անգամ, մեկ ժամ տևողությամբ։ Յուրաքանչյուր այցից առաջ մեր մասնագետը նախապես կապ է հաստատում այցելուի հետ։

Մեկ այցի արժեքն է՝ 15.000 դրամ։

  • Գլխավոր
  • Ով ենք մենք
  • Ծառայություններ
  • Հետադարձ կապ
  • Մեր գործընկերը
  • Facebook
  • Linkedin
  • Instagram
  • Pinterest
  • Behance

Rancho Sirunik © 2023