Ռանչո Սիրունիկ
ՁԵՐ ՇԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԵԶ ՄՈՏ




ՀՈՒՍԱԼԻ
ՎՍՏԱՀԵԼԻ
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ
«Ռանչո Սիրունիկը» մի վայր է, որտեղ դուք կազատվեք մշտապես մտահոգող հարցերից, թե որտե՞ղ ապահով կլինի շնիկի համար, տեսնես ինչո՞վ է զբաղվում հիմա շնիկս, քանի որ մեր աշխատանքային քաղաքականությունը մեր հաճախորդների համար պարզ, հասանելի և հուսալի լինելն է։
Այսպիսով մենք առաջարկում ենք խնամքով մշակված տարատեսակ ծառայություններ շան և տիրոջ երջանկության համար։ Տրամադրում ենք շների գիշերակացի և օրախնամքի բացառիկ պայմաններ, մասնագետների վերահսկողության ներքո, տերերին հեռավար մշտադիտարկման հնարավորությամբ, ինչպես նաև օրական և ընթացիկ ամփոփում ձեր բրդոտի ինքնազգացողության և գործողությունների վերաբերյալ։
Ով ենք մենք
«Ռանչո Սիրունիկը» հիմնադրվել է 2023 թվականին, հիմնադիր տնօրեն Արեգ Գինոսյանի կողմից, որպես շների խնամքի համալիր։ Կենդանիների հանդեպ ունեցած սերը և հոգատարությունը հիմք հանդիսացավ ստեղծել մի վայր, որտեղ կենդանիները իրենց ամբողջ օրը կանցկացնեն անմոռանալի և հագեցած։ Մեր առաքելությունն է տրամադրել շներին երջանկություն և իրենց տերերին հանգստություն։ Կանաչապատ տարածքի մեծությունը թույլ կտա Ձեր շնիկին անկաշկանդ տեղաշարժվել, վազվզել և համաչափ բաշխել իր էներգիան։
Կապ մեզ հետ
Դուք շների կատարյալ դրախտի հետ կապ հաստատելու շեմին եք